Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային լսումներ՝ Ապարանում եւ Ծաղկահովիտում

04.08.2018


Աքսեսս Քոնսալթ կազմակերպությունը, Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերություն /Ջի-Այ-Զետ/ կազմակերպության պատվիրակմամբ, Արագածոտի մարզի Ապարան խոշորացված համայնքի Ապարան և Վարդենուտ բնակավայրերի և Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծաղկահովիտ և Նորաշեն բնակավայրերի տարածքներում հողապաշտպան անտառտնկարներ հիմնելու նախաձեռնությունների համար իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի պատրաստման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2018թ օգոստոսի 15-ին Ապարանի և Ծաղկահովիտի համայքապետարաններում կազմակերպել հայտի հանրային լսումներ:

Հանրային լսում Ապարանում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:30 Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում /հացե՝ ք. Ապարան, Գարեգին Նժդեհ 4/ տեղի կունենա «ԱՔՍԵՍՍ Քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «ԳՄՀԸ Կենսաբազմազանության Կայուն Կառավարումը Հարավային Կովկասում Ծրագրի աջակցությամբ Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից Արագածոտնի մարզի Ապարան և Վարդենուտ բնակավայրերում հողապաշտպան անտառտնկարկներ հիմնելու աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /առաջին փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ապարանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման կենտրում, /հացե՝ Ապարան, Բաղրամյան 26/, Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի գրասենյակում /հասցեն՝ Երևան
Արշակունյաց պող., 57/5 շենք/, և Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.aparan.am

Հանրային լսում Ծաղկահովիտում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխով սահմանված կարգով 2018թ. օգոստոսի 15-ին` ժամը 14:00-ին Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանում /Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք
Հոկտեմբերյան փող., 2/1 շենք / տեղի կունենա «ԱՔՍԵՍՍ Քոնսալթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «ԳՄՀԸ Կենսաբազմազանության Կայուն Կառավարումը Հարավային Կովկասում Ծրագրի աջակցությամբ Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն ՀԿ-ի կողմից Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Նորաշեն բնակավայրերում հողապաշտպան անտառտնկարկներ հիմնելու աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /առաջին փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանում /Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք
Հոկտեմբերյան փող., 2/1 շենք / և Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն ՀԿ-ի գրասենյակում /հասցե՝ Դավիթ Անհաղթ 23, 3րդ հարկ/ և Ծաղկահովիտի համայնքապետարանի պա/տոնական կայքում՝ www.tsaghkahovithamaynq.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34