Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

11.08.2018

Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Ի թիվս աշխարհի առաջավոր երկրների, Հայաստանի Հանրապետությունում տոնը նշվում է մեծագույն սիրով, ապագայի հանդեպ հավատով ու լավատեսությամբ:
Հայոց պատմության բոլոր ժամանակներում հայ երիտասարդությունը իր ներուժն ու գիտելիքները մշտապես օգտագործել է՝ ի շահ երկրի զարգացման եւ հզորացման: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրի ապագայի հիմնաքարը դուք եք՝ ազգային ու համամարդկային արժեքներին ձեր նվիրվածությամբ, համարձակ գաղափարներով ու նախաձեռնողականությամբ, վճռականությամբ ու նպատակասլացությամբ:
Ձեր երիտասարդական ավյունով, անսպառ եռանդով ու կարողություններով, ցանկացած մարտահրավերների դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի առաջընթացի եւ զարգացման ամենակարեւոր օղակներից մեկը: Այսօր դուք ամենուր եք եւ վճռորոշ մասնակցություն եք ցուցաբերում կառավարության ամենաբարձր ատյաններում, անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, հասարակական հարթակներում եւ քաղաքական գործընթացներում:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ, նորանոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35