Նորություններ

Կայացավ սպորտլանդիայի մարզային փուլը 11.04.2018
Ապրիլի 10-11-ը Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից եւ մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված հանրակրթական դպրոցների սպորտլանդիայի մարզային փուլը: Մրցույթն անցկացվեց 1-3-րդ եւ 4-7-րդ դասարանների միջեւ, որին մասնակցեցին Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների տարածքային փուլում 1-ին եւ 2-րդ հորիզոնականներ զբաղեցրած դպրոցները։ Ընդհանուր հաշվարկից հետո 1-3-րդ դասարանների միջեւ 1-ին տեղը զբաղեցրեց Ներսես Աշտարակեցու անվան հիմնական դպրոցը, 2-րդ հորիզոնականը՝ Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական, 3-րդ հորիզոնականը՝ Թալինի թիվ 2 հիմնական դպրոցները.....

Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տիկնայք եւ դուստրեր, շնորհավորում եմ ձեզ` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Մայրության եւ գեղեցկության օրը տոնվում է ապրիլի 7-ին, որն իր մեջ կրում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը: Բնության զարթոնքի ու արթնացման պահին նշվող Մայրության տոնն ինքնին գեղեցկություն է: Ահա թե ինչու, տոնն իր մեջ մեկտեղել է մայրությունն ու գեղեցկությունը: Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, գնահատանքի խոսքեր հղելու հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Սիրելի’ հայուհիներ, շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, կանացի հմայք ու երիտասարդություն: Թո՛ղ որ մայրական երջանկությունը պարուրի ձեզ, թո՛ղ որ վայելեք բնությունից ձեզ շնորհված մեծագույն առաքելության` մայրության բերկրանքը:

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը 8 ամիս է, ինչ պաշտոնավարում է: Ապրիլի 5-ին նա լրագրողներին ներկայացրեց 8 ամիսների ընթացքում մարզում կատարած աշխատանքները, մարզային կյանքի խնդիրները և առաջիկա ծրագրերը: Սիմոնյանն ասաց, որ այս ընթացքում փորձել են կառավարության կողմից որդեգրված` մարզերի, տարածքների հավասարաչափ զարգացման, մարզի 2017-2025 թթ. երկարաժամկետ ռազմավարության և մարզի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված գործառույթներն իրականացնել: Նա նշեց, որ մարզում առկա խնդիրները բազմաբնույթ են, և իրականացնում են այդ խնդիրների լուծմանը միտված ծրագրեր: «2017 թվականին բավական դրական տեղաշարժեր կան` շատ ցուցանիշների առումով: ,,Մենք 2017-ին մարզում ապահովեցինք սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ ցուցանիշ, որը, 2016-ի համեմատ, մոտ 23 տոկոսով ավելի է.........

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.04.2018
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ ապրիլի 6-ին: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի՝ Հնաբերդ, Շամիրամ, Նոր Ամանոս, Փարպի, Եղնիկ, Սասունիկ, Ուշի, Արտաշավան, Արագածավան համայնքներից եւ Աշտարակ քաղաքից: 10 քաղաքացի դիմել էր դրամական օգնության խնդրանքով: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: Մեկ բնակիչ էլ մարզպետին դիմեց անձնական հարցով եւ համապատասխան պարզաբանում ստացավ: Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն՝ մարզպետի մոտ ընդունելություն է կատարվում յուրաքանչյուր ուրբաթ օր, ինչպես նաեւ ամեն եռամսյակի վերջին ամսվա ընթացքում բնակիչների հետ հանդիպելու նպատակով մարզպետն այցելում է տարածաշրջաններ:

Բարեգործական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 05.04.2018
Արագածոտնի մարզում իրականացվեց բարեգործական հերթական ծրագիրը: Մարզպետարանի նախաձեռնությամբ եւ ,,Արմենիան Լայթհաուս,, բարեգործական կազմակերպության աջակցությամբ անապահով ընտանիքներին հատկացվեցին հագուստի փաթեթներ: Շահառուների համար նաեւ անակնկալ էր պատրաստվել: Նրանք հնարավորություն ունեցան ընտրելու իրենց նախատեսված այլ իրեր՝ կոշկեղեն, պայուսակներ, խաղալիքներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Շահառուների թիվը 100 ընտանիք էր: Նրանք մարզի բոլոր տարածաշրջաններից էին, ովքեր դիմել էին աջակցության համար: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ նախապես ճշտվել էին շահառուները.....

Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին օրախնդիր հարցեր 04.04.2018
Ապրիլի 4-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Դրանք առնչվում էին տարբեր տեղեկատվությունների, հաշվետվությունների տրամադրմանը, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, կառավարության նիստերի արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը եւ այլն: Մարզպետը ըստ ոլորտների անդրադարձավ մարտի 3-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ բարձրացված խնդիրներին եւ դրանց լուծմանը....