Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ներկայացրեց «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանին

24.11.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին ներկայացրեց ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանին:Շնորհավորելով տնօրենին՝ մարզպետն ընդգծեց, որ նրա տեսլականը միանշանակ տեղավորվում է այն տեսլականի մեջ, որն ունի ՀՀ կառավարությունն այսօր:
«Հիվանդանոցն ունի նոր շնչի, նոր էներգիայի կարիք: Ավագ սերնդի փորձը պետք է համադրենք երիտասարդների ավյունի հետ, և Աշտարակցին պետք է գոհ լինի իր քաղաքի հիվանդանոցից: Ես վստահ եմ, որ այստեղ շատ լուրջ ու պրոֆեսիոնալ մասնագետներ կան, ուղղակի պետք է արդյունավետ կառավարել, տարիների ընթացքում կուտակած խնդիրերը լուծել նոր տրամաբանության մեջ: Մի հայտնի կանոն կա՝ ժամանակի ընթացքում կուտակված խնդիրները չեն կարող լուծվել այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրանք առաջացել են: Պետք է փոփոխություն լինի, գան նոր տեսլականով ղեկավարներ, որպեսզի խնդիրները հնարավոր լինի լուծել: Դուք պետք է լինեք այդ փոփոխությունների կրողը, ուստի վստահ եմ, որ ձեր ջանասիրությամբ դուք աջակցելու եք նոր ղեկավարին և միասին կարողանալու եք նոր մակարդակի բարձրացնել Աշտարակի հիվանդանոցը»-ասաց մարզպետը:
Տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի և ունեցած ձեռքբերումների համար մարզպետը շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Արթուր Հովհաննիսյանին և հույս հայտնեց, որ նա իր փորձառությունը կփոխանցի նոր ղեկավարին:
«Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ իր համար անչափ կարևոր է, որ քաղաքացին վստահությամբ մտնի Աշտարակի հիվանդանոց:
Հնչեցին հիվանդանոցում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ հարցեր, որոնց մարզպետը տվեց սպառիչ պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24