Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը մասնակցեց աշխատանքի տոնավաճառին 19.10.2018

Հոկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը մասնակցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին: Միջոցառումը կայացավ Աշտարակի քաղաքային մշակույթի տան սրահում, որին մասնակցում էին ամենատարբեր ոլորտի ավելի քան 30 կազմակերպություններ, ձեռնարկություններ եւ ընկերություններ: Նրանք ընդհանուր առմամբ ներկայացրին առկա 64 եւ սպասվելիք 24 աշխատատեղեր: Ողջունելով մասնակիցներին՝ Դավիթ Գեւորգյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է իրականացնել գործատուների եւ աշխատանք փնտրողների հանդիպումը.....

Կկայանա աշխատանքի տոնավաճառ 18.10.2018

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը Արագածոտնի մարզում կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որը կկայանա հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Աշտարակ քաղաքի մշակույթի տանը: ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը 18.10.2018

Հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Նա նշեց, որ վերջին 5 ամիսներին լինելով տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար՝ հնարավորություն է ունեցել ծանոթանալու մարզի խնդիրներին, որոնք բազմաթիվ են եւ առկա են գրեթե բոլոր ոլորտներում: Մարզպետը դրանք երկու հիմնական մասի բաժանեց՝ օրինականության, արդարության եւ հավասարության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Մարզպետը նշեց, որ այս տեսակետի հիմքում ընկած են առաջին հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն տրված առաջադրանքը եւ քաղաքացիների այն սպասելիքները, որոնք առկա են թավշյա հեղափոխությունից հետո.....

Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 18.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու հերթական նիստը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար  Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզպետարանում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին: Նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին: Այս նշանակումը նա կարեւորեց նրանով, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են ձեւավորվել, եւ Դավիթ Գեւորգյանը կանգնած է եղել թավշյա հեղափոխության ակունքներում՝ ունենալով նոր Հայաստանի իր հստակ տեսլականը: - Դավիթ Գեւորգյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար է եղել, եւ այդ ընթացքում նրա մասին միայն դրվատանքի խոսքեր կարող եմ ասել,-ասաց նախարարի պաշտոնակատարը....

ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Դավիթ Գեւորգյանը

ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Դավիթ Գեւորգյանը 16.10.2018

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 16-ի նիստում Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Շնորհավորում ենք նորանշանակ մարզպետին եւ մաղթում աշխատանքային հաջողություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-18 10:11:16