Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք

30.10.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք: Մարզպետը շրջել է «Մաստարչեդո» ՍՊԸ-ին պատկանող պանրի գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը մարզպետին ներկայացրել է գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում կավելանա մթերվող կաթի ծավալը և կստեղծվի 25-30 աշխատատեղ:
Շուրջ 20 տարի գործող գործարանն այժմ արտադրում է ավելի քան 15 տեսակի պանիր, որոշ պանրատեսակների միակ արտադրողն է Հայաստանում: Արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը արտահանվում է Ռուսաստան: Գործարանն ունի 10 հիմնական աշխատող, սակայն սեզոնայնությամբ պայմանավորված` ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր: Գործարանի հարակից տարածքում հիմնվել են ծիրանի, սև սալորի և ընկույզի այգիներ՝ ընդհանուր 3200 ծառ: Նախատեսվում է կառուցել մրգի չորանոց, որտեղ էլ իրացվելու է բերքը:
Ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել մարզպետի կողմից, և նա առաջարկել է այն առավել մանրամասն քննարկել՝ օժանդակություն ցուցաբերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34