Նորություններ

ՀՀ Կառավարության որոշմամբ Աշոտ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ 01.06.2018
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Աշոտ Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետեւյալ նշանակումները. Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան, Լոռու Մարզպետ՝ Հրանտ Մարգարյան:

Ինտելեկտուալ մրցույթ՝ նվիրված Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսմարտերի 100-ամյակին 31.05.2018
Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում մայիսի 29-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցում կայացավ ինտելեկտուալ մրցույթ: Մասնակցեցին Աղձքի միջնակարգ դպրոցի ,,Արշակունիներ,, , Շենավանի միջնակարգ դպրոցի ,,Անուրջներ,, եւ Եղիպատրուշի միջնակարգ դպրոցի ,,Դրո,, թիմերը: Տարբեր տարիքի աշակերտներն իրենց գիտելիքներով մրցեցին հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներից.......

Կայացավ ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը 30.05.2018
Մայիսի 30-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքում անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին Աշտարակի, Թալինի և Ապարանի տարածաշրջանների տարածքային փուլերում առաջին և երկրորդ հորիզոնականներ զբաղեցրած մանկապարտեզները։ Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Թալինի թիվ 3 ,,Ժպիտ,, մանկապարտեզը և իրավունք ձեռք բերեց մասնակցելու հանրապետական փուլին..........

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այսօր տոն է Հայոց աշխարհում: Մեծագույն հպարտությամբ ու ոգեւորությամբ մենք նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակը եւ Մայիսյան հերոսական հաղթանակների տոնը: Հաղթանակներ, որոնք սկիզբ են առել Ավարայրի ճակատամարտից եւ շարունակվել ու հասել մինչեւ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան եւ, ի վերջո՝ Սարդարապատ: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը ճակատագրական նշանակություն ունեցավ մեր հայրենիքի համար

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Արագածոտնում 28.05.2018
Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Հուշահամալիրը կառուցված է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը: Տոնակատարությանը ներկա էին հանրապետության, մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից......

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Ավանդույթի համաձայն՝ Վերջին զանգի եւ Վերջին դասի այս օրը բոլորիս համար չափազանց հիշարժան է ու անմոռանալի: Հարազատ կրթօջախներում այսօր հնչում է Վերջին զանգը, որի ղողանջներն ուղեկցելու են ձեզ ողջ կյանքում: Այսօրվանից սկսում է ձեր մուտքը դեպի նոր կյանք: Ետևում թողնելով պատանեկան անհոգությամբ եւ ուրախությամբ լի հիշողությունները՝ այսօրվանից դուք մուտք եք գործում դեպի մեծ կյանք.........