Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ աշխատանքային խորհրդակցություն

10.10.2018

Հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզպետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանի մոտ: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի, կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ստացված գրությունները, եւ ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին, թե ինչ ընթացքի մեջ են դրանց առնչությամբ իրականացվող գործընթացները:
Քննարկվեցին նաեւ ոռոգման կազմակերպմանը, հանրակրթական դպրոցներում ջեռուցման շրջանի նախապատրաստությանը, Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրի լուծմանը վերաբերող հարցեր:
Մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը վարչությունների պետերին հորդորեց առավել հետեւողական լինել համայնքներում առկա հիմնախնդիրների բացահայտման ուղղությամբ, մասնավորապես անաչառ մոտեցում ունենալ համայնքապետարաններում իրականացվող իրավական եւ մասնագիտական վերահսկողության նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34