Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացել է առանձին տաղավարով

09.10.2018

Հոկտեմբերի 7-ին Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։
Արագածոտնի մարզը ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մարզին բնորոշ կոլորիտային ցուցադրություններ, գյուղատնտեսական արտադրատեսակներ, գինեգործության, ձեռքի աշխատանքների հետաքրքիր նմուշներ: Մարզի տաղավարը հետաքրքրել է այցելուներին, արտերկրից ժամանած եւ տեղացի բազմաթիվ հյուրերի: Մարզի տաղավար է այցելել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել մարզին բնորոշ ցուցադրությունների կապակցությամբ:
Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում են մասնակից երկրների մշակութային եւ լեզվական ողջ բազմազանությունը, զբոսաշրջային հնարավորությունները, արվեստն ու մշակույթը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35