Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, գեներալներ, ազատամարտիկներ

Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:

Պատմության բոլոր ժամանակներում հայ ժողովրդին վիճակված է եղել կռիվ տալ իր հողի, իր ինքնության պահպանման համար:
Հայկական բանակի ծնունդը պայմանավորված էր հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակներում ծավալված իրադարձություններով, երբ վերստին հայ ժողովրդին վիճակված էր զենք վերցնել և պաշտպանել իր հողն ու ջուրը:
Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի ամենաթեժ պահին, և այդ իրադարձությունը բեկումնային եղավ մեր հաղթանակի համար:
Անցած 27 տարիների ընթացքում ու հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր բանակն ապացուցեց իր հզոր և մարտունակ լինելը:
Հայկական բանակը մեր գոյության, հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ու խաղաղության երաշխավորն է:
Սիրելի՛ զինվորականներ, հպարտություն է կրել հայրենիքի պաշտպանի կոչումը, ու վստահ եմ՝ յուրաքանչյուրդ այդ կոչումը կրում եք հենց այդ գիտակցումով: Դա առաքելություն է, որը դուք իրականացնում եք պատվով և անձնվիրությամբ: Կրկին շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Փառք հաղթանակած Հայոց բանակին:
Խաղաղություն թող լինի Հայոց աշխարհում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14