Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

30.01.2019

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի նախագահությամբ կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Յազիչյանը, ՀՀ ՊՆ Էջմիածնի կայազորի բաժնի պետ, գնդապետ Վ. Աղաջանյանը, մարզի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Ա. Ասատրյանը և մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա. Մելքոնյանը:
Նիստի ընթացքում զեկուցվեց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմքեր պարունակող 74 անձնական գործ:
Հանձնաժողովը կազմեց արձանագրություն, համաձայն որի՝ «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության անցնելու պայմանագիր կնքած 10 քաղաքացիների, զինվորական ծառայության ենթակա 60 դպրոցականի, 1 ասպիրանտ-գիտաշխատողի, 3 ուսանողի տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, 4 քաղաքացիների վերաբերյալ կազմված անձնական գործեր վերադարձվեց լրացուցիչ ուսումնասիրության:
Քննարկվեցին նաև զորակոչի կազմակերպման հետ կապված այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24