Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

     Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 31.08.2018

Օգոստոսի 31-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 32 քաղաքացի՝ Կարբի, Նոր Եդեսիա, Մելիքգյուղ, Կոշ, Արտաշավան, Բյուրական, Փարպի, Սասունիկ, Օշական, Ուշի, Վ. Բազմաբերդ համայնքներից, Ծաղկահովիտի եւ Ապարանի խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական, կենցաղային եւ անձնական հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ տվեց....

Արագածոտնի մարզիկները հաղթանակով վերադարձան ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, հանրապետական մրցույթից

Արագածոտնի մարզիկները հաղթանակով վերադարձան ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, հանրապետական մրցույթից 31.08.2018

Օգոստոսի 28-31-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի հանրապետական փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին մարզպետարանի աջակցությամբ մարզից մասնակցում էր հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ: Նրանք մրցեցին շաշկի, շախմատ, բազկամարտ եւ դարթս մարզաձեւերից։ Մեր մարզիկները լավագույն մասնակցություն ունեցան եւ բարձր արդյունքներ գրանցեցին: Երնջատափ համայնքի բնակիչ Անահիտ Խալաթյանը շախմատ մարզաձեւից գրավեց պատվավոր առաջին հորիզոնականը, իսկ Ոսկեվազից Իգոր Հարությունյանը բազկամարտի մրցումներում զբաղեցրեց երրորդ տեղը:

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ 29.08.2018

2018 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ հետեւյալ օրակարգով՝ 1. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Գ. ԱԹԱՆԵՍՅԱՆ/: 2. Մարզի համայնքներում աղբահանության կազմակերպման գործընթացի մասին /զեկ. մարզպետի տեղակալ Ա. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ/: 3. Մարզում հողօգտագործման ընդհանուր վիճակի մասին /զեկ. մարզպետարանի հողաշինության և հողօգտագորման բաժնի պետ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ/: 4. Համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու գործընթացի մասին (զեկ. մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆ): 5. Աղքատության կարիքավորության աստիճանը որոշելու համար պահանջվող փաստաթղթերի և կարգի մասին (զեկ. մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի պետ Կ. ԹԱԹՈՒԼՅԱՆ): 6. Հայտարարություններ – Հ. Ասատրյան. Յու. Ազատյան

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 29.08.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին.....

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 28.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 28-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր.......

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 24.08.2018

Օգոստոսի 24-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 26 քաղաքացի՝ Աշտարակ եւ Թալին քաղաքներից, Ապարան, Աշնակ. Արագածոտն. Բազմաղբյուր. Մեծաձոր, Բազմաղբյուր, Ուշի, Օհանավան, Սասունիկ, Ոսկեհատ, Արագածոտն, Փարպի, Մելիքգյուղ, Արուճ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 13 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչներն Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ աշխատանքային, առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական այլ հարցերով.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51