Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքային այց կատարեց Բյուրական և Օրգով համայնքներ

15.11.2018

  ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նոյեմբերի 15-ին այցելեց Բյուրական և Օրգով համայնքներ:Մարզպետը հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա հիմնախնդիրներին, քննարկվեցին դրանց լուծման հետ կապված հարցերը:

  Բյուրական համայնքում մարզպետ Դավիթ Գևորգյանը պատասխանեց համայնքում սեփականաշնորհման գործընթացի, հակակարկտային միջոցառումների, ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման, բնական աղետների պատճառած վնասների փոխհատուցման մեխանիզմի, գազաֆիկացման և մանկապարտեզի ընդլայնման վերաբերյալ բնակիչների հարցերին:

  Օրգով համայնքում բնակիչները մարզպետին դիմեցին գազաֆիկացման, դպրոցի վերանորոգման և անվանափոխման, բուժամբուլատորիայի անհրաժեշտության, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման, հասարակական տրանսպորտի և համայնքի լուսավորության խնդիրներով:

  Լսելով բնակիչներին՝ մարզպետ Դավիթ Գևորգյանը ընդգծեց պետական պաշտոնյայի և բնակչի միջև առկա անջրպետի վերացման անհրաժեշտությունը: Նա ասաց, որ մարզը ղեկավարելու է ոչ թե մարզպետարանից, այլ մշտապես այցելելու է քաղաքներ և գյուղեր, բնակիչների հետ անկեղծ և պարզ քննարկումների միջոցով բացահայտվելու են առկա հիմնախնդիրները, և քայլ առ քայլ լուծում են տրվելու բոլոր հարցերին, քանզի անլուծելի խնդիրներ չկան:Բարձրացված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ ու հստակ պատասխաններ, ներկայացվեց ամեն խնդրի լուծման տարբերակը, միջոցներն ու քայլերի հաջորդականությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01