Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2018

   Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
   Տոնն այս հռչակվել է 1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում, Ուսանողների համաշխարհային կոնգրեսի կողմից: Այն խորհրդանշում է երիտասարդությունը, գիտելիքների իմացությունը, պայծառ ու թարմ մտածողությունը:
Սիրելի՛ ուսանողներ, ձեր համարձակ և նպատակասլաց գործունեությամբ, ձեր նախաձեռնողականությամբ դուք այսօր մեր կյանքի առաջամարտիկներն եք: ԵՎ ամենևին էլ պատահական չէ, որ դուք հայոց մերօրյա պատմության կարևորագույն իրադարձության՝ թավշյա հեղափոխության ակունքներում եք:
  Ձեր համապարփակ և հիմնավոր գիտելիքներով հանդերձ դուք այսօր ուսանողական լսարաններից արդեն վստահելի մասնագետներ եք և հուսալի գործիչներ: Այսօր ձեզ է վերապահված ազատ, հզոր և ժողովրդավարական պետության կառուցման ու զարգացման ապագան:
  Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ ուսանողներ: Եղե՛ք համարձակ, նպատակասլաց եւ սկզբունքային: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, կրթական ու գիտական նորանոր նվաճումներ: Արարե՛ք, ստեղծագործե՛ք, կերտե՛ք մեր պապերի և մեր երազած պետությունը, վայելե՛ք ազատ, արդար ու երջանիկ հայրենիքում ապրելու բերկրանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01