Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի մշակույթի տան տանիքը

15.11.2018

  ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի մշակույթի տան տանիքը: Ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլն 900 հազար դրամ է:
   Նորակառույց թիթեղապատ տանիքի շինարարական աշխատանքները հիմնականում կատարվել են: Տանիքի հիմնանորոգումը հնարավորություն կտա մտածել արդեն մշակույթի տան ներքին հարդարման մասին:
   Ներքին Բազմաբերդի մշակույթի տունը նախատեսված է 250 անձի համար: Այստեղ են տեղավորված նաև 9000 կտոր գրականություն ունեցող գրադարանը և համայնքապետարանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34