Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Դավիթ Գեւորգյանը

ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Դավիթ Գեւորգյանը 16.10.2018

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 16-ի նիստում Դավիթ Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Շնորհավորում ենք նորանշանակ մարզպետին եւ մաղթում աշխատանքային հաջողություններ:

Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Դասավանդի՛ր, Հայաստան,, հիմնադրամի միջեւ կնքվել է հուշագիր

Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Դասավանդի՛ր, Հայաստան,, հիմնադրամի միջեւ կնքվել է հուշագիր 10.10.2018

,,Հայաստանի Հանրապետության համայնքներում հանրակրթության զարգացման,, նախաձեռնության շրջանակներում Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Դասավանդի՛ր, Հայաստան,, կրթական հիմնադրամի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ միտում ունենալով ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։ Համաձայնագրի մեջ հստակ սահմանված են համագործակցության շրջանակը, կողմերի պարտավորություններն ու տվյալ համագործակցությունից ակնկալվող արդյունքները......

                     Կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Կայացավ աշխատանքային խորհրդակցություն 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզպետարանում աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանի մոտ: Մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի, կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ստացված գրությունները, եւ ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին, թե ինչ ընթացքի մեջ են դրանց առնչությամբ իրականացվող գործընթացները: Քննարկվեցին նաեւ ոռոգման կազմակերպմանը, հանրակրթական դպրոցներում ջեռուցման շրջանի նախապատրաստությանը, Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրի լուծմանը վերաբերող հարցեր.....

Արագածոտնի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանում  ներկայացել է առանձին տաղավարով

Արագածոտնի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացել է առանձին տաղավարով 09.10.2018

Հոկտեմբերի 7-ին Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Արագածոտնի մարզը ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ ներկայացվել են մարզին բնորոշ կոլորիտային ցուցադրություններ, գյուղատնտեսական արտադրատեսակներ, գինեգործության, ձեռքի աշխատանքների հետաքրքիր նմուշներ.....

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 08.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Եղնիկի համայնքապետարանում տեղի կունենա Եղնիկ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 15:00-ին Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա Ալագյազ համայնքի ավագանու նիստ: Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Ոսկեվազ համայնքապետարանում տեղի կունենա Ոսկեվազ համայնքի ավագանու հերթական նիստը:

Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 9-ին

Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 9-ին 08.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի, Օհանավան և Կարբի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51