Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն

15.05.2019

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այսօր կայացավ խորհրդակցություն՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի, մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Քննարկվեցին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործունեության վերահսկողության և ստուգումների գործընթացին վերաբերող հարցեր: Ներկաներին ծանուցվեց ստուգումների ժամանակացույցը, պայմանները և ընթացակարգային այլ մանրամասներ:
Ամփոփելով քննարկված թեման՝ մարզպետն անդրադարձել է դպրոցներում տիրող բարոյահոգեբանական վիճակին և աշխատանքային մթնոլորտին: Նա դպրոցի տնօրեններին հորդորել է իրենց գործունեությունն իրականացնելիս դուրս չգալ տնօրենին վերապահված լիազորությունների սահմաններից և պահպանել աշխատանքային կարգուկանոնը:
Քննարկվել են նաև դպրոցներում գործող խմբակներին առնչվող հարցեր: Մարզպետը խստիվ հանձնարարել է խմբակների աշխատանքը կազմակերպել օրենքի շրջանակներում և բացառել օրենսդրության պահանջներին հակասող որևէ խմբակի առկայություն:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը կոչ է արել դպրոցներում կանխել դրամահավաքությունը, պահանջել է հատկապես վերջինզանգի միջոցառումների շրջանակներում բացառել գումարների և նվերների ընդունումը: Նա միաժամանակ հայտնել է, որ նմանատիպ ցանկացած դրսևորման նկատմամբ անհանդուրժող է լինելու:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի բովանդակությունը, առանձնահատկություններն ու առավելությունները, այն հնարավորությունները, որոնք կարող են ստանալ այս ծրագրերից օգտվողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17