Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներքին Բազմաբերդ համայնքում փողոցների արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

22.08.2019

Սուբվենցիոն ծրագրով Ներքին Բազմաբերդ համայնքում կառուցվում է 6կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց:
Այժմ տեխնիկայի միջոցով փորվում են հենասյուների համար նախատեսված փոսերը: Սյուները ամրացնելուց հետո կիրականացվեն էլեկտրալարերի միացման, լուսացույցերի տեղադրման և բարեկարգման մյուս աշխատանքները:
Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ 14մլն դրամից 7միլիոնը հատկացնում է համայնքը, նույնքան էլ համաֆինանսավորվելու է պետական բյուջեից:
Օրեր անց կմեկնարկի Ներքին Բազմաբերդի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որը նույնպես իրականացվում է համայնք-կառավարություն համագործակցությամբ:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34