Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 01.05.2019
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ: Մեր լուսավոր ապագայի հիմքը մեր մտքի ուժի ու աշխատանքի մեջ է: Հայաստանում բարեկեցիկ ապրելու միակ հնարավորությունը աշխատանքն է և այդպես լինելու է միշտ: Մեր բոլոր խնդիրները լուծելի են և մենք մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով հերթով լուծելու ենք դրանք: Մեկնարկած տնտեսական հեղափոխությունը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ջանքը: Կասկած չունեմ, որ արդյունքում մենք ապրելու ենք ավելի հզոր, զարգացած ու երջանիկ Հայաստանում: Կրկին շնորհավորում եմ այս խորհրդանշական տոնի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն ու նորանոր աշխատանքային նվաճումներ:

Թաթուլ համայնքում հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին 30.04.2019
1991 թվականի ապրիլի 30-ին Արցախյան պատերազմի «Օղակ» գործողության ժամանակ զոհվեց Թաթուլ Կրպեյանը: Հայաստանի ազգային հերոսի հարազատ գյուղում՝ Թաթուլում, այսօր կազմակերպվել է հիշատակի միջոցառում, որին մասնակցել են ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, հերոսի ընտանիքի անդամները, մարտական ընկերները, մերձավորները, համագյուղացիներն ու այլք....

Դաշտադեմ համայնքում այսօր տեղի է ունեցել Դաշտադեմի ամրոցի պահպանության ծրագրի առաջին փուլի ավարտը նշանավորող միջոցառում: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից, որի շրջանակում իրականացվել են պեղումներ և ամրոցի համալիրի մասնակի վերականգնման աշխատանքներ....

Նշվում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդյան 150 ամյակը 30.04.2019
Այս տարի նշվում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի ծննդյան 150 ամյակը։ Այսօր Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ միջոցառում, որի ընթացքում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի ստեղծագործություններով, ներկայացվեց երգահանի կյանքը և ստեղծագործական ուղին….

Արագածոտնի մարզի բնակիչները տոնում են Քաղաքացու օրը 29.04.2019
Աշտարակն աննախադեպ մարդաշատ էր: Արագածոտնի մարզի բնակիչները տոնում էին Քաղաքացու օրը: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, քայլել է Պռոշյան փողոցով, մասնակցել է կազմակերպված արվեստների և արհեստների ցուցադրություններին՝ «Տես ու համտեսին»......

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «RED-NEO» ծրագրի մանրամասները: Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին, բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները ......