Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ

22.07.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն: ՄՓՎ պետ Էդիկ Գալստյանի ուղեկցությամբ մարզպետ Դավիթ Գևորգյանը շրջել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանն ու շենքային պայմաններին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:
Քննարկվել են բարձր ջերմաստիճանի պայմաններում հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, հրդեհաշիջման հետ կապված խնդիրներ:
Մարզպետարանի ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը մարզպետը հանձնարարել է սերտ համագործակցել փրկարարական վարչության և համայնքի ղեկավարների հետ՝ մարզի սպասարկման գոտում գտնվող անսարք հրշեջ հիդրանտները հնարավորինս արագ վերանորոգելու և գործելի դարձնելու համար:
Մարզպետն այցելել է հրդեհաշիջման աշխատանքներին արագ արձագանքելու նպատակով Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանում տեղակայված Արագածոտնի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և պատրաստվածությանը:
Բյուրականի անտառներում նախորդ տարիներին արձանագրված հրդեհները հաշվի առնելով՝ հուլիսի 20-ից հենակետում շուրջօրյա հերթապահություն է իրականացնում փրկարար ծառայողներից և Բյուրականի անտառպետության աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հորդորում է արհեստականորեն չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ: Ոչ մի դեպքում խոտածածկ տարածքում չնետել թերի հանգցված ծխախոտի մնացորդներ, չիրականացնել չոր խոտի, աղբի կամ այլ մնացորդների այրում և խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության մյուս կանոնները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35