Նորություններ

«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելու է ավելի քան 300.000 ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր 27.02.2019
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը քննարկել են «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվող բարեփոխումների ծրագիրը: Ամերիկայում հայ համայնքի օժանդակությամբ «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվելու է ավելի քան 300.000 ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր......

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ 21.02.2019
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը ՀՀ պետական տոնացույցում ընդգրկվել է 2005 թվականին: Հայ ժողովրդի համար մայրենի լեզուն.....
Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 20.02.2019
2019 թվականի փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի համայնքապետարանում տեղի կունենա Աղձք համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի մարտի 3-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ համայնքի ավագանու հերթական նիստ:

Թումանյանական տարին Արագածոտնում մեկնարկել է 19.02.2019
Արագածոտնի մարզում մեկնարկել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր, Բյուրականի՝ բանաստեղծի անունը կրող միջնակարգ դպրոցում: Ստեղծագործել սկսելով 12 տարեկան հասակում՝ Թումանյանը դարձել է հայ ժողովրդի ամենասիրված ու ընթերցված հեղինակներից մեկը.....