Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը

07.08.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։
Համահայկական ամառային յոթերորդ խաղերի առաջին 3 մրցութային օրերը կանցկացվեն Արցախում, իսկ մրցումների հաջորդ օրերը՝ Երևանում:
Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Արագածոտնի մարզը ներկայացված է 180 պատվիրակով:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա Երևանի Ազատության հրապարակում՝ օգոստոսի 17-ին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14