Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզպետարանում ` երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների համար

Հանդիպում մարզպետարանում ` երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների համար 07.07.2018

Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում ,,ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները,, թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները. առողջապահության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, համայնքների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների հարցերով զբաղվող մասնագետներ.........

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Արագածոտնի մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 06.07.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հուլիսի 6-ին: Ընդունելությանը մասնակցեցին Ալագյազ, Զովասար, Կաթնաղբյուր, Բերքառատ, Արտենի, Թաթուլ, Աղձք, Վ.Բազմաբերդ, Անտառուտ գյուղական համայնքների, Թալին եւ Աշտարակ քաղաքների բնակիչներ: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի: Նրանցից 6-ի դիմումները առողջական, սոցիալական, կենցաղային, աշխատանքային բնույթի էին: Մյուսները դրամական աջակցության խնդիր ունեին...........

Տեղեկացում ավագանիների նիստերի վերաբերյալ 06.07.2018

2018թ. հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արուճի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: 2018թ. հուլիսի 13-ին, ժամը 15.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի  շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: ՀՀ Մայր օրենքը մեր պետության եւ ժողովրդի կողմից քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձեւավորման ուղիով ընթանալու հաստատակամության ու վճռականության արտահայտման լավագույն գրավականն է: Երկրի նորագույն պատմության մեջ ՀՀ Սահմանադրությունը նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը............

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 04.07.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հուլիսի 4-ին: Ամփոփվեցին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների, գրությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքները: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներին, ընդերք օգտագործող ընկերությունների գործունեությանը, կրթության ոլորտին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին 03.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալներ են նշանակվել Անահիտ Սարգսյանը, Արծվիկ Նիկողոսյանը եւ Գառնիկ Աթանեսյանը: Հուլիսի 3-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին: Շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ մարզպետը նշեց, որ բոլորի ջանքերը միտված են լինելու տարածքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Մարզպետը լիահույս էր, որ կարճ ժամանակում ընթացքի մեջ կդրվեն բոլոր հիմնախնդիրների լուծմանը միտված գործողությունները՝ ի շահ մարզի հզորացման.........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42