Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբի համայնքում վերանորոգվում է խմելաջրի պոմպակայանը

09.12.2019

Կարբի համայնքում շարունակվում են խմելու ջրի պոմպակայանի վերանորոգման աշխատանքները:
Պոմպակայանի վերանորոգմամբ շուրջօրյա խմելու ջուր կմատակարարվի Կարբիի ավելի քան 400 ընտանիքի:
Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետական բյուջե-համայնքային բյուջե համաֆինանսավորմամբ:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 30մլն 278 հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը 14մլն 136 հազար, իսկ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը՝ 16մլն 142 հազար դրամ է:
Խմելու ջրով բոլոր համայնքներն ապահովելը մարզի ղեկավարության համար առաջնային է: Միայն 2019 թվականի ընթացքում խմելաջրի ցանցի բարելավման ծրագրեր են իրականացվել Արագածոտնի մարզի 21 համայնքում:
Ծրագրերը շարունակական են լինելու: Համայնքներում առկա ջրամատակարարման մանր ու մեծ խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42