Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է հրշեջ–փրկարարական տեխնիկայի ցուցադրություն

06.12.2019


Մարզպետ Դավիթ Գևորգյանը ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմի ուղեկցությամբ ծանոթացել է «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օրվան» ընդառաջ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կազմակերպված հրշեջ–փրկարարական տեխնիկայի ցուցադրությանը: Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել արտակարգ իրավիճակներում մարզային փրկարարական վարչության գործունեության ներուժն ու կարողությունները: Ցուցադրությունում տեղ են գտել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից ստացված գույքը՝ հրշեջ ավտոմեքենա, շարժական հրշեջ մոտոպոմպ, էլեկտրակայան, վթարա-փրկարարական գործիքներ և ժամանակակից չափանիշերին համապատասխանող այլ սարքավորումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42