Նորություններ

Արագածոտնի և Լոռու մարզերում շաբաթօրյակը մեկնարկել է խորհրդանշական կերպով 08.06.2019
Արագածոտնի և Լոռու մարզերում շաբաթօրյակը մեկնարկել է խորհրդանշական կերպով: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաղ առավոտյան հանդիպել են Արագածոտնի և Լոռու մարզերի վարչական տարածքի սահմանագծին և աշխատակիցների ու մարզի բնակիչների ուղեկցությամբ այդ կետից հետադարձ ուղով շարժվել են դեպի իրենց ղեկավարած մարզեր՝ հավաքելով ճանապարհին հանդիպած աղբը:

Համապետական շաբաթօրյակը՝ Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոններում 08.06.2019
Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակին միացել են բժշկական հաստատությունները: Շաբաթօրյակը՝ Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոններում: Քաղաքացիներին կոչ ենք անում՝ դուրս գալ տնից, մասնակցել միանալ համապետական շաբաթօրյակին, մաքրենք մեր բնակավայրը:

ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզպետները համատեղ մասնակցել են մաքրության օրվան 08.06.2019
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը այս պահին հավաքում են Լոռու մարզի սկզբնամասի ճամփեզրին կուտակված աղբը:

«Ծաղկահովիտի ԱԿ-ն» միացել է համապետական շաբաթօրյակին 08.06.2019
«Ծաղկահովիտի ԱԿ-ն» միացել է համապետական շաբաթօրյակին

Ապարան քաղաքը մասնակցել է համապետական շաբաթօրյակին 08.06.2019
Ապարան քաղաքը մասնակցել է համապետական շաբաթօրյակին: Մաքրվել են բակերն ու պուրակները, բարեկարգվել է շրջակայքը: