Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 17.09.2018

2018թ. սեպտեմբերի 20-ին ,ժամը 11:00-ին Ապարանի համայնքապետարանում կայանալու է Ապարան համայնքի ավագանու հերթական նիստը: 2018թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակի համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Արագածոտնում   ընթանում է   ,,Մաքուր մոլորակ,, ծրագրի շրջանակում կազմակերպված համապետական շաբաթօրյակը

Արագածոտնում ընթանում է ,,Մաքուր մոլորակ,, ծրագրի շրջանակում կազմակերպված համապետական շաբաթօրյակը 15.09.2018

,,Մաքուր մոլորակ,, ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ին իրականացվող համապետական շաբաթօրյակի մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց առավոտյան ժամը 10-ին: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվեցին մարզային, համայնքային կազմակերպությունները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, կամավորականների ջոկատները, ողջ հանրությունը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված գործողությունների պլանի մեջ ներառված էին հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Մարզպետի հանձնարարությամբ համայնքներ այցելեցին տարածքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները......

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 14.09.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ սեպտեմբերի 14-ին: Մասնակցեց 25 քաղաքացի՝ Կաքավաձոր, Նոր Եդեսիա, Օշական, Աղձք, Արուճ, Ուշի, Ագարակ համայնքներից, Ծաղկահովիտ, Արագածավան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Աշտարակ եւ Թալին քաղաքներից: Քաղաքացիների ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր դրամական աջակցություն ստանալուն: Ընդհանուր առմամբ դրամական օգնություն ստացավ 21 քաղաքացի: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ աշխատանքային եւ անձնական այլ հարցերով.....

Հայտարարություն 13.09.2018

Հարգելի’ հայրենակիցներ, 2018թ. սեպտեմբերի 15-ին «Մաքուր մոլորակ» ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի մեկնարկը առավոտյան ժամը 10-ին է, որին կմասնակցեն մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, կամավորականների ջոկատները, ողջ հանրությունը: Մարզի ազգաբնակչությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակի աշխատանքներին:

Հայտարարություն 12.09.2018

2018 թվականի հոկտեմբերի 3, 4 և 5-ին "Աշտարակի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ում ԱՄՆ "Ֆրեզնոյի Պատվո Հյուպատոսարան"-ի կողմից կազմակերպվելու են բաց դռների օրեր։ Կատարվելու են բժշկական խորհրդատվություններ, հիվանդությունների ախտորոշում և բուժօգնություն հետևյալ մասնագետների կողմից՝ • անոթային վիրաբույժ • թերապևտ • գինեկոլոգ • ընդհանուր վիրաբույժ • ստոմատոլոգ Տեղի մասնագետների կողմից կազմակերպվելու է հիվանդների նախնական բուժզննում և գրանցում ամբուլատորիաներում։ ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ

Աշոտ Սիմոնյանն այցելեց մարզի տարածաշրջաններ 10.09.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի եւ Արագածի տարածաշրջաններ: Մի շարք համայնքներում նա հանդիպումներ ունեցավ բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին` տալով համարժեք պարզաբանումներ: Մարզպետն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ճանապարհաշինության, խմելաջրի մատակարարման, կրթության եւ այլ ոլորտներում առկա այն խնդիրներին, որոնք հրատապ լուծում են պահանջում: Համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ H-21 Բերքառատ ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման ծրագիր է իրականացվում եւ ծանոթացավ շինարարական աշխատանքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:56:00