Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018

Սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր.........

Արագածոտնում նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին 05.09.2018

Արագածոտնի մարզում ընթանում են 2018 թվականի սեպտեմբերի 8-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը նախագահում է մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը: Համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմվել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան եւ ժամանակացույց: Աշխատանքներ են տարվում համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը շաբաթօրյակի աշխատանքներին ապահովելու ուղղությամբ........

         Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 04.09.2018

Սեպտեմբերի 4-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ այնտեղ ներառված են հարցեր, որոնց մարզի ղեկավարությունն առնչվում է ամենօրյա աշխատանքային գործունեության ժամանակ, եւ դրանք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե մարզի մեծ եւ խոշորացված համայնքներում հավաքագրման տեմպերը բավականին բարձր են, ապա փոքր համայնքներում շատ հակասական պատկեր է: Խնդիրը կարգավորելու համար մարզպետի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մարզի որոշ համայնքներում արտահերթ իրավաբանական եւ մասնագիտական հսկողություն սահմանել

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 03.09.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. օգոստոս ամսին գրանցվել է 67 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 66 էր): Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 25 ծնունդ՝ 11 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 25 ծնունդ, 14 աղջիկ, 11 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 13 ծնունդ, 6 աղջիկ, 7 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ 01.09.2018

Սիրելի′ հայրենակիցներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Վստահաբար կարող եմ ասել, որ գիտելիքը մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է: Գիտելիքն է ամենամեծ հարստությունն ու ամենազորեղ զենքը: Ամենաօրհասական և վճռորոշ պահերին էլ մեր հերոս զավակների մի ձեռքում սուրն է, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Եվ պատահական չէ, որ գիտելիքի տոնը մենք նշում ենք ազգովի, հպարտանում գիտության և կրթության ոլորտում մեր ունեցած հաջողություններով ու նվաճումներով........

Գիտելիքի օրվա կապակցությամբ  մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

Գիտելիքի օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց 01.09.2018

Արագածոտնի մարզում նշվեց Գիտելիքի օրը եւ տրվեց նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկը: Տոնական օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց եւ մասնակցեց հիմնանորոգված երկհարկանի մասնաշենքի բացման արարողությանը: Մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ մանկավարժներին՝ նշելով, որ դպրոցի հիմնանորոգումը մարզի ղեկավարության առաջնային խնդիրներից էր, որն այսօր իրականություն է: Ավելի քան 600 աշակերտ ունեցող դպրոցն այժմ աշխատանքային լավագույն պայմաններ ունի: Հիմնանորոգումից բացի դպրոցը կահավորվել է, հագեցել համակարգչային տեխնիկայով........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35