Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբի համայնքում կայացել է 2019 թվականի ձեռքբերումներին և հաղթանակներին նվիրված միջոցառում

17.12.2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է 2019 թվականի ձեռքբերումներին և հաղթանակներին նվիրված միջոցառմանը:
Կարբի համայնքի բնակիչներ Վարդան Նազարեթյանը, Վարազդատ Ամիրյանը և Գրիգոր Հարությունյանը նոյեմբերին Լեհաստանում կայացած պաուերլիֆտինգի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Մարզիկներն ու նրանց մարզիչ Կարեն Հովհաննիսյանը ոսկե մեդալներն իրենց հետ Հայաստան բերելու հետ մեկտեղ սահմանել են նաև աշխարհի ռեկորդ:
Կարբեցի Շավարշ Հակոբյանը Ավստրիայում հոկտեմբերին մասնակցել է WKU աշխարհի առաջնությանը և նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կարբիի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանը ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ՝ արժանանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հատուկ մրցանակին:
Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը, ինֆորմատիկայի ուսուցիչ Վարդանուշ Հովհաննիսյանի մենթորությամբ, ճանաչվել է Technovation-2019 միջազգային մրցույթի հայաստանյան փուլի հաղթող: Աշակերտները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթներից ևս հաղթանակներով են վերադարձել:
- Շնորհավորում եմ բոլորիս անցնող 2019 թվականի ընթացքում գրանցած հաջողությունների համար: Աշխատանքային քննարկումների արդյունքում Կարբի համայնքի զարգացմանն ուղղված երկու կարևոր ծրագրեր ենք նախատեսել: Հաշվի առնելով սպորտի և ՏՏ ոլորտներում կարբեցիների ներուժը՝ գալիք տարում Կարբիում կստեղծվի մարզադպրոց և տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոց: Վստահ եմ, որ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում 2020 թվականը ճակատագրական լավն է լինելու,-ասաց մարզպետը:
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են եկել երգ ու պարի կատարումներով, ներկայացվել է կրթության և սպորտի ոլորտներում կարբեցիների հաղթանակի ուղին:
Հաղթող մարզիկներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են պատվոգրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51