Նորություններ

Արագածոտնի մարզը մասնակցեց «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին 19.10.2015
Արագածոտնի մարզը ներկայացուցչական կազմով մասնակցեց Գյքւղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «ԱրմՊրոդԷքսպո 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: ,,Արագածոտնի մարզ,, տաղավարում ներկայացված էին մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակները` կաթնամթերքներ, մսամթերքներ, մրգեր, բանջարեղեն, ավանդական մշակաբույսեր, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, անուշեղեն, պահածոներ եւ այլ մթերքներ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցավ հանդիպում 4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող 21 զինվորների ու նրանց ծնողների հետ: Նման ձեւաչափով հանդիպումներն ավանդական են դարձել, որոնք իրականացվում են մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ Պաշտպանության բանակի հրամանատասպայական կազմի ղեկավարության նախաձեռնությամբ...

Սարգիս Սահակյանը մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը 15.10.2015
Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան եւ մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը: Բացման պատիվը տրվեց Սարգիս Սահակյանին եւ ՙՀայբիզնեսբանկ՚-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանին: Հանդիսության մասնակիցները շնորհավորեցին մասնաճյուղի բացման կապակցությամբ: Նշվեց, որ ՙԱպարան՚ մասնաճյուղը 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում...

Մարզպետը Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի 12.10.2015
Հոկտեմբերի 8-ին մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սրբոց Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կազմակերպված արարողությանը: Մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ, որից հետո, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս բերվեց և Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի բերվեց երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը:

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայացավ «Էպոսի օր» փառատոնը 12.10.2015
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, մշակույթի նախարարության եւ «Սասնա տուն» հասարակական կազմակերպության համատեղությամբ Ուջան գյուղում կայացավ ,,Սասնա ծռեր էպոսին նվիրված ,,Էպոսի օր,, ավանդական տոնախնբությունը: Համայնքը հյուրընկալել էր բազմաթիվ մասնակիցների մայրաքաղաքից, տեղի եւ այլ մարզերի համայնքներից: Հանդիսությանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Իր ողջույնի խոսքում նա ասաց, որ ,,Սասնա ծռեր,, էպոսը ուղեկցում է հայ ժողովրդին իր ողջ պատմության ընթացքում...

Արագածոտնի թիմը վերադարձավ հաղթանակներով 12.10.2015
Հոկտեմբերի 8-11-ը Ծաղկաձորում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթը, որին մասնակցեց նաեւ Արագածոտնի թիմը: Մասնակցության համար իր աջակցությունն էր ցուցաբերել մարզպետ Սարգիս Սահակյանը: Մարզի թիմը բաղկացած էր 10 անդամից, ովքեր ակտիվորեն ներգրավվեցին բոլոր մրցաձեւերում: Համառ եւ պատասխանատու մոտեցումը տվեց իր արդյունքը: Հաջող հանդես եկան բասկետբոլիստները: Հաղթելով Երեւանի, Գեղարքունիքի, Արմավիրի թիմերին, նրանք գրավեցին պատվավոր երկրորդ տեղը...