Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնեցին Արցախ

03.05.2016

Արցախում ծավալվող գործողությունների կապակցությամբ ՀՀ Արագածոտնի Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում իրականացվում են առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրման, դրանց տեղափոխման եւ բժշկական ծառայությունների պատուցման գործընթացներ:
Մայիսի 3-ին համապատասխան մասնագետների կողմից կազմված հերթական խումբը մեկնեց Արցախ, իր հետ տանելով բժշկական կազմակերպությունների կողմից կամավոր սկզբունքով հավաքված համապատասխան քանակությամբ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայք և դեղամիջոցներ, բժշկական նշանակության պարագաներ։ Հայտնի իրադարձությունների առաջին օրերից կազմավորվել է բժշկական շարժական խումբ, որն իր առջեւ նպատակ է դրել ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ԼՂ տարածքում:
Մասնագիտական խումբը Արցախում կմնա 10 օր, որին կփոխարնի հաջորդ խումբը` նույն ժամանակաչափով: Եվ այդպես` պարբերաբար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:26:32