Նորություններ

Բնակարանամուտ` Ամանորի նախաշեմին 26.12.2015
Ամանորի նախաշեմին հաճելի իրադարձություն իրականացավ Ծաղկահովիտ համայնքի 27 ընտանիքի համար: Համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում նրանք ստացան բնակարաններ: Նշենք, որ այս շենքի հիմնանորոգումը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված շենքը հիմնովին վերանորոգվեց: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան...

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստով 25.12.2015
Դեկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ամփոփեց 2015 թվականի ընթացքում մարզում կատարված աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների մասին: Մարզպետը նշեց, որ տարին ընդհանուր առմամբ բավականին հաջող էր մարզի համար: Դա պայմանավորված էր մարզի ղեկավարության, համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների, մարզային այլ կառույցների համատեղ եւ համագործակցված աշխատանքով...

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 25.12.2015
Ավանդույթի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանը տարեվերջին մամլո ասուլիս է կազմակերպում, որտեղ յուրատեսակ հաշվետվությամբ է ներկայանում մարզում իրականացվող պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ: Այս տարի տարեվերջյան մամլո ասուլիսը կայացավ դեկտեմբերի 25-ին: Ներկա էին մարզի զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները, լրագրողները, ովքեր մանրամասնորեն տեղեկացան մարզի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում մարզի ընդհանուր նկարագրին, մարզպետին ուղեցին իրենց հետաքրքող հարցերը...

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սիդար Ալոյանի հոգեհանգիստի արարողությանը 22.12.2015
Դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ալագյազ գյուղում մասնակցեց Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերիների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգստի արարողությանը:
Սարգիս Սահակյանը հանդիպեց Արագած համայնքի դպրոցի ուսուցիչների հետ 21.12.2015
Դեկտեմբերի 21-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Արագածի համայնք:: Միջնակարգ դպրոցում նա հանդիպում ունեցավ ուսուցիչների հետ: Քննարկվեցին կրթական համակարգին վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Մանկավարժները մարզպետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցադրումները, որոնց վերաբերյալ ստացան պարզաբանումներ, դրանց լուծման համար համատեղ իրականացվելիք ծրագրեր նախատեսվեցին...

ՀՀ արդարադատության նախարարի այցը Արագածոտնի մարզ 20.12.2015
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումը նախարարի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում իրականացվող համագործակցված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այնուհետեւ կայացավ խորհրդակցություն...