Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

29.12.2017


Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Պատմություն դարձավ 2017 թվականը, եւ առջեւում նոր՝ 2018 թվականն է: Հրաժեշտ տալով հին տարուն, մենք ակամա ի մի ենք բերում մեր անցած ուղին, ամփոփում արածն ու չարածը:
Անցնող տարին հագեցած էր քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային բազմաթիվ իրադարձություններով: Միավորելով իր ներուժն ու կարողությունները, մեր երկիրը նոր ձեռքբերումներ ունեցավ կյանքի բոլոր ոլորտներում: Իրականություն դարձան նախանշված բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը: Որակական փոփոխություններ արձանագրվեցին ժողովրդական տնտեսության մեջ՝ գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության, կրթության, մշակույթի, սոցիալական եւ այլ ոլորտներում:
Տարեմուտի շեմին, անկասկած, նոր ծրագրեր ու անելիքներ ենք նախատեսում, որոնք իրականացնելու ենք միահամուռ եւ միասնական ուժերով: Դրանք միտված են երկրի կայուն եւ հաստատուն առաջընթացի ապահովմանը, սահմանների անառիկության եւ անվտանգության պահպանմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Ամանորի առթիվ ամենքին ցանկանանում եմ երջանկություն, խաղաղություն, ամենայն բարիք: Թո՛ղ որ բոլորի հոգիները լցվեն ապագայի հանդեպ անսպառ հավատով, նոր ու բարի գործեր արարելու մեծագույն եռանդով:
Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14