Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մենք աշխատանքի հանդեպ կեցվածքի փոփոխության խնդիր ունենք. Աշոտ Սիմոնյան (Արագածոտնի մարզպետի աշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունը)

27.12.2017

Դեկտեմբերի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ 2017 թվականի աշխատանքային վերջին խորհրդակցությունը: Ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին իրենց վարչություններում իրականացված աշխատանքների ընդհանուր նկարագիրը: Ամփոփվեց ինչպես կառավարության եւ պետական գերատեսչությունների, այնպես էլ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ դրանք, հիմնականում կատարվել են սահմանված ժամկետներին եւ առաջադրված պահանջներին համապատասխան: Ընդհանուր առմամբ, ապահովվել է նախատեսված ներդրումային ծրագրերի ու նախագծերի իրականացումը:
Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ 4 ամսվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ հավելեց, որ գալիք տարում անելիքները շատ ավելին են ու պարտավորեցնող:
-Մենք աշխատանքի հանդեպ կեցվածքի փոփոխության խնդիր ունենք: Մեզանից է կախված, թե համայնքներում բնակիչն ինչպես կապրի, թե ինչպիսին կլինի մարզի սոցիալ-տնտեսական զարգացվածության ընդհանուր նկարագիրը,- ասաց մարզպետը եւ հավելեց, որ աշխատելու, արարելու համար կառավարությունը հսկայական գործիքակազմ է տրամադրել, եւ մեզանից է կախված, թե այդ գործիքակազմը ինչպես կօգտագործենք, ինչպես կհասցնենք գյուղացուն:
Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց աշխատակազմին եւ խնդրեց ու պահանջեց, որպեսզի աշխատանքին մոտենան այն հստակ գիտակցումով, որ մարզի բնակչի լավ ապրելակերպի համար մեծ անելիք ունի յուրաքանչյուրը: Այնպես, ինչպես յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ առանց իրեն հայրենիքը ուժեղ չի լինի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01