Նորություններ

Քննարկվեց ,,Ինտեգրված սոցիալական ծառայություններ,, ծրագիրը 30.06.2017
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-խորհրդատվություն, որտեղ քննարկվեց ,,Ինտեգրված սոցիալական ծառայություններ,, ծրագիրը: Այն իր մեջ ներառում է միջգերատեսչական սոցիալական համագործակցություն, որը վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից տնային այցելությյուններ կատարելուն, սոցիալական դեպքի վարման մեթոդական ցուցումներըին եւ համալիր աջակցությանը վերաբերող հարցեր:
Սոցիալական աջակցություն՝ կարիքավոր ընտանիքներին 29.06.2017
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ հերթական ծրագիրն իրականացրեց ,,Լայթ-Հաուս,, միջազգային բարեգործական կազմակերպությունը: Շահառուներին՝ շուրջ 75 ընտանիքի, մարզպետարանում հանձնվեցին օգտագործման համար անհրաժեշտո մի շարք պարագաներ՝ հագուստեղեն, կոշկեղեն, խաղալիքներ եւ այլ իրեր: Շահառուների ցուցակը կազմվել էր մարզպետարանի համապատասխան մասնագետների ուսումնասիրության արդյունքում: Առաջիկայում նման ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու, որոնցում ներգրավված կլինեն այլ ընտանիքներ:

Մարզպետի մոտ կայացավ հանդիպում ոստիկանության համակարգի ղեկավարության հետ 22.06.2017
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ: ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ համագործակցված աշխատանքի եւ նման հանդիպումներ կազմակերպելու համար: Նա նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում լուծում են գտել...

Մարզպետ Գաբիել Գյոզալյանի շնորհավորանքը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2017
Հարգելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժիշկները եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով բուժելուց զատ գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը...

Ծաղկաձոր մեկնեց երեխաների առաջին խումբը 19.06.2017
Հունիսի 19-ին, վաղ առավոտյան դեպի Ծաղկաձոր ուղեւորվեցին բարձրակարգ ավտոբուսները՝ տանելով ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբարում հանգստանալու մեկնող երեխաների առաջին հերթափոխին: Նրանք 105-ն են, ովքեր ճամբարում կմնան մինչեւ հուլիսի 8-ը: Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը կատարվեց մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն...
Մայր հողն իր գիրկն առավ եւս մեկ քաջորդու. կայացավ Վարդան Ծովակի Սարգսյանի հուղարկավորությունը 19.06.2017
Հուլիսի 16-ին հակառակորդի դավադիր կրակոցից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորումներ ստացան ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը եւ Վարդան Ծովակի Սարգսյանը: Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Մասնագիտությամբ նա երաժիշտ էր, ավարտել էր Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի դուդուկի բաժինը եւ զորակոչվել բանակ: Երեք երեխա ունեցող ընտանիքում միակ արու զավակն էր: Հուլիսի 18-ին հայրենի Լուսագյուղում տեղի ունեցան հերոսի հոգեհանգստի, իսկ հաջորդ օրը՝ հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, իշխանության, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ողջ Լուսագյուղի, հարակից համայնքների եւ մարզի հանրությունը...


