Նորություններ

Հանդիպում Ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ 15.02.2017
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ Աշտարակի զինվորական կոմիսարիատի նախաձեռնությամբ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արագածոտնի մարզից Ապրիլյան պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների մեծարման միջոցառում: Ներկաները ծանոթացան մարտիկների հետ, լսեցին նրանց կատարած հերոսությունների մասին պատմություններ....
Վերին Բազմաբերդում կայացավ համայնքապետի ընտրություն 13.02.2017
Փետրվարի 12-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում կայացավ համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Նախնական տվյալներուվ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՅԴ անդամ Արտաշես Սաֆարյանը, ով գործող գյուղապետն էր: Նրա օգտին քվեարկած կողմ ձայները 145 են: Մյուս թեկնածուն անկուսակցական Գրիշա Գրիգորյանն էր, ով հավաքել է 127 կողմ ձայն: Վերն Բազմաբերդում ընտրողների ընդհանուր թիվը 345 է, որից քվերակությանը մասնակցել է 272-ը: Ընտրություններն անցել են հանգիստ, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 02.02.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.հունվար ամսին գրանցվել է 56 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 31-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 23 ծնունդ՝ 9 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 14 ծնունդ, 8 աղջիկ, 6 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 15 ծնունդ, 6 աղջիկ, 9 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 2 աղջիկ, 2 տղա:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Բանակի օրվա կապակցությամբ: Այս տարին հոբելյանական է մեր բանակի համար: Նշում ենք նրա կազմավորման 25 ամյակը: 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւը, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Այդ օրը՝ հունվարի 28-ը, մեր երկրի պետական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր...

Նշվեց Հայկական բանակի կազմավորման 25 ամյակը 27.01.2017
Հայկական բանակի ծննդյան 25 ամյակի կապակցությամբ կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կազմակերպած միջոցառումը: Մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, պետական, ռազմական, հասարակական կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, այլ հյուրեր...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26.01.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Շենավան, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով...