Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում՝ նվիրված Անկախության տոնին

21.09.2017

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված տոնակատարություն: Աշտարակի մշակույթի տանը ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մարզի, մարզկենտրոնի ողջ ղեկավարությունը, կրթական, առողջապահական կազմակերպությունների, համայնքների ղեկավարները, բազմաթիվ հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից:
Հնչեց ՀՀ պետական օրհներգը, որին հաջորդեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Գերաշնորհ Պռոշյանի օրհնանքի խոսքը:
Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա, մասնավորապես, ասաց. ,,Սեպտեմբերի 21-ը համազգային հպարտության տոն է, որ վկայում է հայ ազգի ուժի, տոկունության, խոհեմության, նրա հարատեւելու ունակության մասին: Սեպտեմբերի 21-ը մեր երկար ու ձիգ պատմության ամենախիզախ օրերից է, քանզի անկախանալու միասնական որոշումը անբեկանելի էր միանգամայն անբարենպաստ պայմաններում՝ շրջափակում, ավերիչ երկրաշարժի դառը հետեւանքներ, պատերազմական իրավիճակ… Ո՛չ ծանր ժամանակաշրջանը, ո՛չ Առաջին հանրապետության անկման ծանր հիշողությունները ի զորու չէին կասեցնելու մեր առաջընթացին ուղղված քայլերը:
Աշոտ Սիմոնյանը առանձնացրեց անկախության տարիներին մեր երկրի ունեցած ձեռքբերումները եւ միաժամանակ մատնանշեց այն ողղությունները, որոնք տանելու են մեզ դեպի քաղաքական, տնտեսական առաջընթաց: Այն է.
• Պետք է զարգացնենք մեր ռազմական կարողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը, մշտական կատարելագործումը եւ արդիականացումը: Որքան էլ օգնություն ակնկալենք միջազգային անվտանգությունից, ակնհայտ է, որ հզոր հայկական բանակն է կարեւոր երաշխիքը Հայաստանի Հանրապետությունում կայունություն եւ խաղաղություն պահպանելու հարցում:
• Ամրապնդենք դիվանագիտական հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, ձեռք բերենք նոր դաշնակիցներ՝ վարելով բարձրակարգ արտաքին քաղաքականություն:
• Լուծենք երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ ի նպաստ հասարակական բարեկեցության, արժանապատիվ կյանքի:
• Զարգացնենք տնտեսությունը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլորի համար:
• Կասեցնենք արտագաղթը:
• Ամրապնդենք Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:
• Զարգացնենք կրթությունը՝ վերանայելով երկրում գործող կրթական համակարգը:
• Պայքարենք երկրի մեծագույն չարիքի՝ կոռուպցիայի դեմ:

-Մենք պիտի դարձնենք մեր երկիրը այնպիսին, ինչպիսին ուզում ենք: Հայոց բանակը, ժողովրդի համախմբվածությունը անկախության պահպանման երաշխիքներն են, իսկ անկախությունը երաշխիքն է հայ ժողովրդի հավերժական երթի: Ուրեմն՝ սիրենք մեր հայրենիքը եւ անսասան հավատով նվիրվենք Հայաստանի Հանրապետությունը շենացնելու գործին,-լավատեսական այսպիսի մտայնությամբ ավարտեց իր խոսքը մարզպետը:
Ներկաները մեծ ոգեւորությամբ դիմավորեցին Արագածոտնի մարզում տեղակայված զորամասի զինվորականներին:
Հայրենասիրական, ազգային, ազգագրական երգ ու պարի կատարումներով հանդես եկան հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիները, մարզի համույթները:
Տոնական օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35