Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

21.09.2017

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով հայ ժողովուրդը միակամ ընտրեց անկախություն ուղին: Այդ իրողությունը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլեւ նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհասփյուռ հայերի համար: Գրեթե միաձայն ընդունած «այո»-ն նոր ճանապարհի սկիզբն էր, որը նաեւ մեր պապերի վաղեմի երզանքների իրականացման հաստատումն էր:
Անցյալի պատմությունը ունենալով մեր գիտակցության մեջ, հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ` շարունակելով կերտել մեր նորագույն պատմությունը, Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, 26 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականություն ունեցող մեր անկախ երկրում: Այդ ընթացքում համայն հայության միախմբված ուժն ու անձնազոհ նվիրումը տեսանելի ու շոշափելի են եղել ամենուր՝ թե՛ քաղաքական, սոցիալ-տնտեսական ասպարեզում, եւ թե՛ ռազմաճակատում ու խաղաղության կերտման ճանապարհին:
Համահայկական միասնականությամբ ու հավաքականության ուժի անվերապահ գիտակցմամբ Հայաստանի Հանրապետությունն ապահովել է իր արժանապատիվ եւ հաստատակամ ընթացքը միջազգային աշխարհա-քաղաքական դաշտում, ինչը մեր անընդհատ շարունակականության երաշխիքն է:
Վերստին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, ամենայն բարիք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34