Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք և Գյումրի

15.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա համայնք եւ Գյումրի:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Մաստարա համայնքի պանրի գործարանում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Տեղեկացվել է, որ արդեն 20 տարի գործող գործարանն արտադրում է պանրի մեծածավալ տեսականի, որի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը՝ Ռուսաստանում:
Վարչապետին է ներկայացվել գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում ակնկալվում է, որ մթերվող կաթի ծավալը կավելանա 2-3 անգամ, ներկայիս աշխատատեղերի թիվը՝ 2 անգամ:
Գործարանում աշխատում է 14 մարդ: Վարչապետը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացման նախաձեռնությունը եւ առաջարկել այն քննարկել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ՝ ընդգծելով, որ կառավարությունն ունի օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործիքակազմ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06