Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը անակնկալ աշխատանքային այց կատարեց «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ

03.11.2018

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը անակնկալ աշխատանքային այցով գտնվում էր Աշտարակի բժշկական կենտրոնում:
Մարզպետը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի մասնաշենքերում, հիվանդասենյակներում, ծանոթացել բաժանմունքներում առկա խնդիրներին:
Արձանագրվել է, որ, չնայած ըստ բժշկական կենտրոնի տնօրենի հավաստիացման, հիվանդանոցում կատարվել են կոսմետիկ վերանորոգման որոշ աշխատանքներ, սակայն միևնույն է այն չի համապատասխանում մարզային բուժհիմնարկի պահանջներին, ունի կապիտալ վերանորոգման և վերազինման կարիք:
Այցի ավարտին մարզպետը և բժշկական կենտրոնի տնօրենը քննարկել են հիվանդանոցում տիրող մթնոլորտի, աշխատանքների կազմակերպման, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14