Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 18.04.2018

Ապրիլի 18-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականի եւ օգնականի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ամփոփվեց կառավարության, նախարարությունների, այլ հաստատությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես խոսք գնաց ազոտական պարարտանյութի եւ սերմացուների տրամադրման, ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման մասնակցության, Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցի, եռամսյակային հաշվետվությունների ներկայացման, տարեկան աշխատանքային պլանների վերանայման, զբոսաշրջության զարգացման ծրագրերի եւ այլ հարցերի մասին........

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում 14.04.2018

,,Մաքուր Հայաստան ,, ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին մեկնարկած համապետական շաբաթօրյակին մասնակցեցին Արագածոտնի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։ Շաբաթօրյակի նախապատրաստման եւ անցկացման գործընթացը համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովը: Առավոտյան ժամը 9.00-ին տրվեց շաբաթօրյակի մեկնարկը: Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին պետական եւ մասնավոր կառույցների, հանրակրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների աշխատակազմերը: Նախնական հաշվարկով աշխատանքի դուրս բերվեց 120 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում էր շուրջ 16 հազար մարդ......

       Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին 13.04.2018

Ապրիլի 14-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Նախապատրաստական եւ կազմակերպման աշխատանքներն իրականացնում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ողջ ընթացքը գտնվում է մարզպետի ամենօրյա ուշադրության ներքո: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները........

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 13.04.2018

Ապրիլի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի՝ Արագած, Գառնահովիտ, Ուշի, Օշական, Աղձք, Դաշտադեմ, Ուջան, Ն. Բազմաբերդ, Կարբի, Լեռնարոտ, Սասունիկ եւ Աշտարակ համայնքներից: Բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան դրական պատասխաններ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ 11 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն: Երկու քաղաքացի անձնական հարց ներկայացրեց: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ մարզպետը անհրաժեշտ խորհուրդներ եւ պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց:

Արագածոտնում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն

Արագածոտնում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն 12.04.2018

Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ ապրիլի 12-ին մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն: Գործողությունների համար ընտրվել էր ,,Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը,, թեման: Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Կարապետ Մարգարյանը..........

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 11.04.2018

Ապրիլի 11-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրավիրեց հերթական խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց պետական կառավարման մարմիններից, այլ գերատեսչություններից եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանց կատարման ընթացքի մասին զեկուցեցին ստորաբաժանման ղեկավարները: Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը տեղեկացրեց, որ ,,Վեոլիա ջուր,, ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կատարվել են, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51