Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

17.08.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 17-ին: Մասնակցեց 28 քաղաքացի՝ Կոշ, Ապարան, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Օհանավան, Լեռնարոտ, Մաստարա, Նոր Եդեսիա, Ակունք, Կաքավաձոր, Ուջան, Թաթուլ, Պարտիզակ, Ղազարավան համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից:
Մասնակիցներից 10-ը մարզպետին դիմեց առողջական, աշխատանքային, հողային, բնակարանային, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Լսելով քաղաքացիներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց ընթացք տալու համար համապատասխան հանձնարարականներ տվեց եւ պարզաբանումներ կատարեց:
Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ դրամական աջակցություն ստացավ 18 քաղաքացի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14