Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում մեկնարկեց ամառային զորակոչը

Արագածոտնում մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2018

Հուլիսի 1-ին Արագածոտնում տրվեց 2018 թվականի ամառային զորակոչի մեկնարկը: Աշտարակի զինկոմիսարիատից դեպի բանակ ճանապարհեցին առաջին զինակոչիկներին: Այդ առիթով զինկոմիսարիատում էին հավաքվել մարզի ղեկավարությունը, նորակոչիկների հարազատներն ու մտերիմները, հոգեւոր դասի եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ներկայացրեց զորակոչի կազմակերպման եւ ծառայության ընթացքի հետ կապված մանրամասները........

Արագածոտնի մարզի պատվիրակությունը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովին

Արագածոտնի մարզի պատվիրակությունը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովին 30.06.2018

Հունիսի 29-ին Երևանում մեկնարկեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` ,,Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում,, խորագրով: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ ,,Ռոսկոնգրես,, հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը.........

Աշոտ Սիմոնյանն այցելեց Գեղաձոր եւ Ապարան համայնքներ

Աշոտ Սիմոնյանն այցելեց Գեղաձոր եւ Ապարան համայնքներ 28.06.2018

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց ,,Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս,, ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը: Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է 6 հեկտար անտառ հիմնել Նորաշենում, 20 հեկտար՝ Ծաղկահովիտում.....

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ 28.06.2018

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն: Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում........

Տեղեկացում Ծաղկահովիտ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 26.06.2018

Տեղեկացվում է, որ 2018 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12-00-ին ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:

Հայտնի են  ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի հաղթողները 26.06.2018

Հունիսի 23-24-ը Արագածոտնի մարզում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, միջոցառման մարզային փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցեցին Աշտարակի, Ապարանի եւ Թալինի տարածքային փուլերում հաղթող ճանաչված ընտանիքները։ Մարզային փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները նախարարության կողմից պարգեւատրվեցին դրամական պարգեւներով ...........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 15:09:47