Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում ընթանում է ,,Մաքուր մոլորակ,, ծրագրի շրջանակում կազմակերպված համապետական շաբաթօրյակը

15.09.2018

,,Մաքուր մոլորակ,, ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ին իրականացվող համապետական շաբաթօրյակի մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց առավոտյան ժամը 10-ին:
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվեցին մարզային, համայնքային կազմակերպությունները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, կամավորականների ջոկատները, ողջ հանրությունը:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված գործողությունների պլանի մեջ ներառված էին հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Մարզպետի հանձնարարությամբ համայնքներ այցելեցին տարածքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցան հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված կամավորները: Պայմանավորվածության համաձայն նրանք աշխատեցին նախապես առանձնացված ուղղություններում՝ Տառերի պուրակի հատվածից դեպի Բյուրականի անտառ եւ Քարե լիճ տանող տարածքներում, Օշականի ձորի հատվածում եւ Սասունիկի դպրոցի շրջակայքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34