Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց կարկտահարված համայնքներ

19.09.2018

Սեպտեմբերի 18-ի երեկոյան Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում կարկուտ տեղաց, որի պատճառով զգալիորեն վնասվեցին պտղատու այգիները: Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց տուժած համայնքներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Կարբի համայնքում մարզպետն այցելեց ,,Դեմեր,, կոչվող այգիներ եւ հանդիպեց գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ: Այստեղ զգալի վնասներ են կրել  այն այգիները, որոնք սահմանակից են Ուշի համայնքին: Էապես վնասվել են նաեւ տնամերձ հողամասերը:
Կարկուտից առավելապես տուժել են Թալինի տարածաշրջանի Ն. Սասնաշեն, Վ. Սասնաշեն, Վ. Բազմաբերդ, Աշտարակի տարածաշրջանի Ուշի, Բյուրական, Անտառուտ, Օրգով, Ղազարավան, Բազմաղբյուր համայնքները:
Մարզպետի հանձնարարությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամներն աշխատում են տեղերում, ճշգրտում վնասի չափերը: Նրանք արդեն եղել են Բյուրականում, Անտառուտում, Օրգովում, Ուշիում, Օհանավանում: Նախնական տվյալներով այս համայնքների պտղատու այգիները զգալի կորուստներ են կրել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14