Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ 28.06.2018

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն: Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում: Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում........

Տեղեկացում Ծաղկահովիտ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 26.06.2018

Տեղեկացվում է, որ 2018 թվականի հուլիսի 4-ին, ժամը 12-00-ին ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:

Հայտնի են  ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլի հաղթողները 26.06.2018

Հունիսի 23-24-ը Արագածոտնի մարզում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, միջոցառման մարզային փուլը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցեցին Աշտարակի, Ապարանի եւ Թալինի տարածքային փուլերում հաղթող ճանաչված ընտանիքները։ Մարզային փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները նախարարության կողմից պարգեւատրվեցին դրամական պարգեւներով ...........

Տեղեկացում Ագարակավան համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 26.06.2018

Տեղեկացվում է, որ 2018 թվականի հունիսի 29-ին, ժամը 11-00-ին ՀՀ Արագածոտն մարզի Ագարակավանի համայնքապետարանում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպեց Թալինի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպեց Թալինի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ 23.06.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում տարածաշրջաններ եւ հանդիպումներ ունենում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հերթական այցելությունը Թալինի տարածաշրջանում էր: Հանդիպումը կայացավ Թալինի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ներկա էին տարածաշրջանի 42 հանրակրթական դպրոցների եւ ավագ դպրոցի տնօրենները: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը: Աշոտ Սիմոնյանն ամփոփեց 2017-2018 ուսումնական տարին՝ այն ընդհանուր առմամբ դրական գնահատելով.......

Ամփոփվեցին տրված հանձնարարականները եւ քննարկվեցին օրախնդիր նոր հարցեր

Ամփոփվեցին տրված հանձնարարականները եւ քննարկվեցին օրախնդիր նոր հարցեր 20.06.2018

Հունիսի 20-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի շուրջ իրականացված աշխատանքները: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարությունից եւ պետական գերատեսչություններից ստացված գրությունները, եւ ոլորտային պատասխանատուները զեկուցեցին դրանց կապակցությամբ իրականացվող գործընթացները: Մասնավորապես անդրադարձ եղավ տարածքների համաչափ զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի ներկայացմանը, քաղաքացիներից ստացված դիմումներին, անտառապատման ծրագրերին........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51