Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՏՏ ոլորտում հաղթանակ տարած աշակերտներին

02.10.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցած 1 of U բջջային հավելվածի հեղինակային խմբի անդամներին: Աշտարակի տարբեր դպրոցները ներկայացնող աշակերտուհիներից կազմված թիմը լավագույն մասնակցությունն է ունեցել ,,Սեւան Ստարտափ Սամմիթ 2018,,-ին եւ Սամմիթի ընթացքում trach Batties-ի Edutech անվանակարգում հաղթող է ճանաչվել եւ արժանացել մրցանակի:
Արագածոտնի մարզի աշակերտուհիների կողմից ստեղծված 1 of U բջջային հավելվածը նախատեսված է աուտիկ երեխաների համար: 1 of U բջջային հավելվածի նպատակն է օգնել աուտիկ երեխաներին, որպեսզի հաղթահարեն շփման խնդիրները եւ ինտեգրվեն հասարակության մեջ:
Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց աշակերտուհիներին եւ նրանց ուսուցչուհուն՝ Նարինե Մեսրոպյանին՝ նշելով, որ նրանց հաղթանակը ողջ մարզի հաջողությունն է: Մարզպետը բարձր գնահատեց աշակերտուհիների նվաճումը ՏՏ ոլորտում եւ կրթության ու գիտության ոլորտում գրանցած ձեռքբերումը՝ աշակերտներին համարելով լուսավոր կետեր առօրյա հոգսերի մեջ: Մարզպետը համոզվածորեն նշեց, որ աշակերտուհիների առաջին հաղթանակները լինելու են հետագա նվաճումների սկիզբը:
-Եթե խոսքը վերաբերում է ՏՏ ոլորտին եւ բնագիտական գիտելիքներին, ապա մրցանակն այս դեպքում առավել պարտավորեցնող է, եւ այս ձեռքբերումներն առաջ գնալու լայն հնարավորություններ են ընձեռում,-ասաց մարզպետը:
Թիմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց մարզպետին՝ իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության համար եւ տեղեկացրեց, որ առաջիկայում նոր, առավել խոստումնալից նախաձեռնություններ ու ծրագրեր ունեն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունների համար Աշոտ Սիմոնյանը աշակերտներին հանձնեց պատվոգրեր եւ նվիրեց Գրիգոր Նարեկացու ,,Մատյան ողբերգության,, գիրքը՝ հորդորելով ողջ կյանքում հավատարիմ մնալ նարեկյան արժեքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14