Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Բաց դռների օրեր,,՝ Աշտարակի բժշկական կենտրոնում

01.10.2018

,,Աշտարակի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի հովանավորությունն իր վրա է վերցրել Ֆրեզնոյում ՀՀ Պատվո հյուպատոսարանը: Այդ շրջանակում հոկտեմբերի 1-5-ը բժշկական կենտրոնում կազմակերպվում են ,,Բաց դռների օրեր,,:
Ֆրեզնոյի մասնագիտական բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկների՝ անոթային վիրաբույժի, գինեկոլոգի, ընդհանուր վիրաբույժի, ուռուցքաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից կատարվում են բժշկական խորհրդատվություններ, հիվանդությունների ախտորոշում, բուժօգնություն, վիրահատություններ: Տեղի մասնագետների կողմից կազմակերպվում են հիվանդների նախնական բուժզննում եւ գրանցում։
,,Բաց դռներ,,-ի առաջին օրը մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց հիվանդանոց՝ տեղում ծանոթանալու բուժհաստատությունում իրականացվող աշխատանքներին: Նա ծանոթացավ ամերիկացի մասնագետների հետ, շրջեց հիվանդասենյակներում, տեղեկացավ, որ բարեգործները հիվանդանոցին նվիրաբերել են խիստ անհրաժեշտություն ներկայացնող նորագույն սարքավորումներ եւ բժշկական պարագաներ: Բոլորովին վերջերս կառավարության կողմից հիվանդանոցին հատկացվել է նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից տրամադրված շտապօգնության 3 մեքենա:
Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ֆրեզնոյից ժամանած բժիշկներին՝ նշելով, որ այդ ծրագիրը խիստ անհրաժեշտ է հիվանդանոցի համար: Նա կարեւորեց նաեւ այն նյութա-տեխնիկական աջակցությունը, որ ցուցաբերել են բարեկամները: Մարզպետը հույս հայտնեց, որ հետեւողականության արդյունքում համագործակցությունը շարունակական կլինի, եւ այսօրվա բարեգործությունը գործի սկիզբն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 16:16:56