Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը 06.06.2018
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը վերանշանակվելուց հետո հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Մասնակցում էին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց այն հանձնարարականները, որոնք ստացվել են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների եւ այլ գերատեսչությունների կողմից: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին դրանց կատարման ընթացքի մասին........
Երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի ,,ԼԱՎԱ Աղբյուր,, մանկական ճամբարում 05.06.2018
Արագածոտնի մարզի երեխաները ամռանը կհանգստանան Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ Աղբյուր,, մանկական ճամբարում: ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագիրը նախատեսված է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար: Այս տարի մարզից ընդհանուր առմամբ ճամբար կմեկնի 355 երեխա: Նրանք կհանգստանան 3 հերթափոխով` հունիսի 19-ից մինչեւ հուլիսի 8-ը, հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը եւ հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը: Ներկայումս տարվում են ցուցակների կազմման եւ կազմակերպչական այլ աշխատանքներ......
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մայիս ամսին գրանցված ծնունդների մասին 04.06.2018
Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. մայիս ամսին գրանցվել է 58 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 44 էր): Նրանցից 19-ը աղջիկ է, 39-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 15 ծնունդ՝ 3 աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 9 աղջիկ, 14 տղա: Ապարանի տարածաշրջանում՝ 16 ծնունդ, 6 աղջիկ, 10 տղա: Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա:

Տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացումը 04.06.2018
Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը: Հայորդյաց տունը կառուցվել է Տեր եւ Տիկին Լեւոն եւ Նադիա Քաբաբջյանների բարերարությամբ եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ: Արարողությանը մասնակցում էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Ներկա էին նաեւ Մայր Աթոռում եւ Արագածոտնի թեմում պաշտոնավարող եպիսկոպոսներ........
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունենում աշխատակազմի հետ 03.06.2018
Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում: Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս տրամաբանությանը: Նա վստահաբար հավաստիացրեց, որ բոլոր նախանշված ծրագրերը իրականացվելու են ամենայն լիարժեքորեն, եւ դրական արդյունքը տեսանելի է լինելու ամենամոտ ապագայում........

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Արագածոտնի մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի ղեկավար կազմը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզային ենթակայության կազմակերպությունների, ուժային կառույցների ղեկավարները: Նախարարը կարեւորեց այս այցը, քանի որ այն իր առաջին պաշտոնական այցելությունն է մարզ, որը առաջիկայում բազմիցս է կայանալու........