Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա մարզխորհրդի նիստ

24.10.2018

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքը՝ ուղղված մարզի խորհրդին:

2. Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների մասին /զեկ. մարզպետի տեղակալ Գ. Աթանեսյան/:

3. Մարզի համայնքներում աղբահանության կազմակերպման գործընթացի մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայան/:

4. Մարզի համայնքներում ներդրումային ծրագրեր իրականացնելու և դրանց օժանդակելու մասին (զեկ. մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. Բարսեղյան):

5. Համայնքներին սուբվենցիաների տրամադրման և ծրագրերի իրականացման գործընթացի մասին (զեկ. մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. Բարսեղյան):

6. << Իմ քայլը հանուն Արագածոտնի >> միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի մասին (զեկ. մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ի. Բարսեղյան):


7. Հայտարարություն – Մարզի համայնքներին սերմացուների և դիզվառելիքի տրման, ինչպես նաև համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու մասին (Յու. Ազատյան):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01